211652_close_icon
views-count1719 դիտում article-date 15:04 17-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, յուրացման կամ վատնման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու ու ծեծի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3 և շորթման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր