211652_close_icon
views-count1589 դիտում article-date 14:10 17-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 12.10-ին, Երևանի Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զվարթնոց բնակավայրում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ծովակ-Լճավան ճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի գերեզմանատան մոտ իրար են բախվել երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը. 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ-Ֆիդայինների փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 19-ամյա վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Զորավան-Արագյուղ ճանապարհի 5-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը պատահաբար բացվելու հետևանքով 46-ամյա ուղևորուհին ընկել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 28-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան խփել է քարե արգելապատնեշին. 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։ Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Հաղարծին բնակավայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր