211652_close_icon
views-count2075 դիտում article-date 13:44 17-01-2020

Հրաչյա, նոր եմ հասկանում թե ինչն էր պատճառը, որ դու միշտ էպիզոդիկ դերեր ես խաղացել. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մի կերպ դիտելով Հրաչյա Հակոբյանի հարցազրույցը, կարող ենք ընդգծել, որ համեմատական կարգով Հրաչյայի «արդարացնող» պատասխանները ուղղակի նման են գրատախտակի մոտ հայտնված մի տղայի ում ուսուցիչը ուղղակի հարցախեղդ է անում, իսկ ցավը այն է,որ մեր այս երկու դերակատարները բանից անտեղյակ են: Ներքաղաքական առարկայից Հրաչյայի մակարդակը չի գերազանցնում նույնիսկ 0-ն: Այս տղայի մոտ բացակայում է տարական ինֆորմացիան, որին քաջատեղյակ են ցանկացած բակի զրուցարանում հավաքված ծերունիները:Դե արտաքին քաղաքականության մասին խոսք գնալ նրա դեպքում ընդհանրապես պետք չէ: Հուսամ, մեր գիտակից և բանիմաց քաղաքացիները նրա ելույթը նայելով կհասկանան արդեն,թե այս 2 տարվա մեջ,ես և իմ ավագ ընկերները ինչ նկատի ունեինք կադրային քաղաքականությունը ցածր մակարդակ ասելով: Հրաչյա նոր եմ հասկանում թե ինչն էր պատճառը,որ դու միշտ էպիզոդիկ դերեր ես խաղացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր