211652_close_icon
views-count4207 դիտում article-date 11:01 17-01-2020

Որոնք են բալային համակարգի դրական ու խնդրահարույց կողմերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որպեսզի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեն, այս տարվա հունվարի 1-ից գործում է վարորդների գնահատման նոր` բալային համակարգը: Նույն ժամանակահատվածից սկսած ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերի և արագաչափերի արձանագրած խախտումների մասին դրույթները: Տուգանքների միավորների նոր համակարգը միաժամանակ բազմաթիվ վարորդների շրջանում արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչը բնական պիտի համարել, քանի որ ցանկացած նորամուծության բավականին դժվար ենք հարմարվում, առավել ևս, երբ խոսքը կարգապահության նոր ռեժիմի անցնելու մասին է: Որքանով վարորդների գնահատման նոր համակարգը կգործի արդյունավետ, որոնք են օրենքի դրական ու խնդրահարույց կողմերը՝ «ՀՀ»-ն զրուցեց փաստաբան Գայանե Պապոյանի հետ: Նրա գնահատմամբ, չի կարելի օրենքի կիրառումը թերագնահատել, քանի որ այն բավական դրական կողմեր ունի: Սակայն մանր խախտումների մասով փաստաբանն իր դիտարկումներն է անում, որոնց համաձայն, ճանապարհները և երթևեկությունը դեռևս ամբողջությամբ հարմարեցված չեն կարգապահ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, որպեսզի վարորդները զերծ մնան խախտումներից: Խոսքը վերաբերում է նաև հետիոտների անցման վայրերում ոչ պատշաճ լուսավորության ապահովմանը, ինչը խոչընդոտում է ժամանակին կայանմանը: Ըստ փաստաբանի, հնարավոր են օրենքը շրջանցելու տարբեր ուղղություններ: Քաղաքում ավտոմատ կերպով կավելանա արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներ վարողների թիվը, քանի որ դրանց դեպքում տուգանային միավորներ չեն հանվում: Կա նաև համակարգային խնդիրներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր