211652_close_icon
views-count65414 դիտում article-date 10:25 17-01-2020

Մանվել Գրիգորյանի զինծառայող թոռան նկատմամբ ճնշումներ են իրականացվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաև նրա թոռներին: «Փաստի»՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանի թոռներից մեկը՝ Վազգեն Գրիգորյանը, ծառայում է զինված ուժերում, և իշխանությունները տարբեր միջոցներով անընդհատ բարդ իրավիճակներ են ստեղծում՝ փորձելով տղային ներքաշել տարբեր հորինված պատմությունների մեջ. անընդհատ ցուցադրաբար ստուգում են նրան, զրույցներ ունենում՝ ակնարկներով հիշեցնելով նրա պապին վերագրվող հանցագործությունները: Նպատակը տղային հունից հանելն է՝ դրա բոլոր հետևանքներով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեկամները անընդհատ այցելում են զինվորին, հանգստացնում, որպեսզի տղան սադրանքների չտրվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր