Իսպանիայում ռուսաստանցի մոդել Լուիզա Կրեմլյովային ձերբակալել են «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսին բռնաբարության մեջ կեղծ մեղադրանք ներկայացնելու համար:
2017 թվականի հունիսին, Էրնանդեսը, որն այն ժամանակ «Ատլետիկոյի» խաղացող էր, Կրեմլյովայի հետ գիշեր էր անցկացրել: Ավելի ուշ աղջիկը իսպանացուն մեղադրել էր բռնաբարության մեջ:Սակայն դատարանը ֆուտբոլիստի հանցանք կատարելու ապացույցներ չգտնելով, վճռեց Կրեմլյովային ձերբակալել սուտ մատնության համար:
Էրնանդեսը չէր հերքել, որ մոդելի հետ ինտիմ հարաբերություն է ունեցել, սակայն պնդել էր, ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ, ինչը հաստատվել էր նաև տարածքի տեսագրող սարքերի վերծանմամբ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուս ֆոտոմոդելին Իսպանիայում ձերբակալել են «Միլանի» խաղացողին բռնաբարության մեջ զրպարտելու համար
2020.01.16 23:47

