211652_close_icon
views-count2775 դիտում article-date 23:49 16-01-2020

Իրանն ավելի մեծ ծավալներով Է ուրան հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը. Ռոհանի

Իրանը ներկայում ուրանը հարստացնում Է ավելի մեծ ծավալներով, քան 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը»,-Ռոհանիի խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»: «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ-ի պատժամիջոցները, եւ դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել Է Ռոհանին, հաղորդել Է Tass-ը։

Նմանատիպ նյութեր