211652_close_icon
views-count5923 դիտում article-date 19:35 16-01-2020

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր