2193 դիտում
17:51 16-01-2020
Պուտինը պատմել է, թե ինչ լիազորություններ պետք է մնան նախագահին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի սահմանադրության առաջարկվելիք փոփոխությունները, նշել է, որ բոլոր փոփոխություններով հանդերձ, նախագահը պետք է պահպանի լուրջ լիազորություններ, ինչպիսիք են այն պաշտոնատար անձանց ազատումը, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, կամ չարաշահել են վստահությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ռուսաստանը միևնույն ժամանակ պետք է մնա նախագահական հանրապետություն: Նախագահը պետք է լուրջ լիազորություններ պահպանի, որոնք կապված են այն մարդկանց հնարավոր պաշտոնանկությունների հետ, որոնք օրենք են խախտում, ոչ բարեխղճորեն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները և չարաշահում են վստահությունը»,- ասել է Պուտինը սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահը նշել է, որ սա «բացարձակ պարտադիր հրամայական է», հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է վերածվել ամբողջովին խորհրդարանական հանրապետության, իսկ նմանատիպ բարդ կառուցվածքով և հսկայական տարածքով բազմաժանր և բազմազգ պետությունում դա կարող է «լուրջ փորձություն» դառնալ:
Նախագահը վստահ է, որ նման դիրքորոշում ունեն նաև աշխատանքային խմբի անդամներն ու ռուսաստանցիների «ճնշող մեծամասնությունը»:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
17:14 03-09-2014
Պուտինը պատմել է , թե ինչ է խոսել Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում
801 դիտում
13:02 20-05-2015
Դոնեցկն ու Լուգանսկը պետք է մնան Ուկրաինայի կազմում. Սերգեյ Լավրով
2853 դիտում
15:32 15-08-2019
Հայկական լրատվամիջոցները պետք է զերծ մնան ադրբեջանական թեզերի տարածումից
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
511 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա