211652_close_icon
views-count2026 դիտում article-date 23:10 16-01-2020

Օդանավակայանի գծային բաժին հետախուզվողներ են բերման ենթարկվել

Հունվարի 15-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները, Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 38-ամյա Արմեն Ա.-ին, որը 2017 թ. սեպտեմբերի 4-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի /Ապօրինի ձեռնարկատիրությունը/ 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Հունվարի 15-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 45-ամյա Մանուկ Մ.-ն, որը 2019 թ. հունիսի 13-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր