211652_close_icon
views-count2681 դիտում article-date 18:04 16-01-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսահակյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 15.45-ին, Երևանի Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ոտքը ոլորելու հետևանքով: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 81-րդ կմ-ին «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 36-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Անուշավան-Արթիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Կապանի բաժին: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր