Հունվարի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կ. Ուլնեցու և Պ. Սևակի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 36 և 27 տարեկան երկու տղամարդու: 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել են 3,9 գ և 0,7 գ դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: 27-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կասկածանքով բերման են ենթարկվել երկու տղամարդ
2020.01.16 20:32


Twitter
Вконтакте
Одноклассники