211652_close_icon
views-count1307 դիտում article-date 15:40 16-01-2020

Հեռուստատեսության դաշտում աուդիտի համար 26,6 մլն դրամ հատկացվեց «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում հատկացնել 26,6 մլրդ դրամ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով: Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաև՝ նման աուդիտ երբևէ չանցկացնելու հանգամանքով։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների և ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА ընկերությանը, որի համար սույն որոշման նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել ՀՄԱ գնման ձևով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս որոշմամբ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացվում է մի գումար, որը նրա բյուջեի 0,35 տոկոսն է կազմում՝ 7,52 մրդ դրամի մեջ: Նա անդրադարձավ նաև գնման գործընթացին, որ այն իրականացվում է մեկ անձից գնման միջոցով. «Սա դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը գնումը կազմակերպելու: նախա առաջարկում ենք 7,25 մլրդ դրամի մեջ այս գումարը տեղավորելու հարցը, իսկ գնման դեպքում՝ առաջարկում ենք գնալ մի քիչ ավելի թափանցիկ ճանապարհով: Բայց եթե այս փաստարկները չեն ընդունվում, և որոշվի, որ որոշումը պետք է ընդունվի այնպես, ինչպես հիմա է գրված, ապա այստեղ հաշվի առնված չեն, այն կարգավորումների պահանջները, որ այսօր գործում են: Դա նշանակում է, որ սա էլեկտրոնային համակարգում պետք է զետեղվի, ինչը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել այս նույն պայմանագրին հավակնելով: Նաև ուզում եմ նշել, որ միշտ չէ, որ ամենացածր գինը ամենալավն է»,- ասաց նախարարը: Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք է գործընթացներն իրականացնել սովորական ընթացակարգերով: Նա առաջարկեց ընդունել այս նախագիծը, սակայն չի ստորագրի, ինչև այդ հարցրեի շուրջ հավելյալ քննարկում չունենան:

Նմանատիպ նյութեր