211652_close_icon
views-count2037 դիտում article-date 14:25 16-01-2020

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում ընդունեց Գագիկ Մակարյանին նշանակել հանրային խորհրդի անդամ: Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է: Գագիկ Մակարյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից (1975-1976) տեղափոխվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտ (1976-1977), «Տրանզիստոր» գիտաարտադրական ընկերություն (1977-1997), «Hai Consult» խորհրդատվական ֆոնդ (1997-մինչ օրս), և Հայաստանի գործատուների հանրապետական միություն (2007-մինչ օրս): 1997-2008 թթ. կազմակերպել է Հայաստանի մրցունակության և արտադրողականության ազգային սիմպոզիում: Մասնագիտությամբ ֆիզիկոս է, էլեկտրոնիկայի մասնագիտությամբ ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան: Մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ մասնավորապես գործարար հատվածին և զբոսաշրջությանը առնչվող մի շարք քննարկումների և ծրագրերի:

Նմանատիպ նյութեր