2079 դիտում
17:38 16-01-2020
Ակնկալվում է երկարատև ու արդյունավետ համագործակցություն․ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում հանդիպել է «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրենի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը և «Թավազուն»-ի գործադիր տնօրենը շարունակել են իրենց նախկին հանդիպումներին սկսված քննարկումները համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ ակնկալում են գործնական, արագ, երկարատև ու արդյունավետ համագործակցություն և մտադիր են առաջիկայում Երևանում բացել խորհրդի ներկայացուցչություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև նորագույն տեխնոլոգիաների, ստարտափերի, կրթական, գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
17:18 09-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը
1467 դիտում
16:35 09-11-2019
Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը
Այս բաժնից
286 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
250 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան