211652_close_icon
views-count37761 դիտում article-date 11:46 16-01-2020

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. Ծաղկաձորում՝ «Արարատ» բանկի դիմաց կայանված Nissan-ում, հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են նշված փողոցում կայանված Լեյլի Խաչատրյանին պատկանող Nissan Teana մակնիշի 36 QX 790 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գարո Մխեյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր