211652_close_icon
views-count4199 դիտում article-date 11:21 16-01-2020

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը, Գեղարքունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#A40000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]

Նմանատիպ նյութեր