211652_close_icon
views-count922 դիտում article-date 10:39 16-01-2020

ՀՀ վարչապետի հերթական ասուլիսը տեղի կունենա Սյունիքի մարզում՝ Կապանում

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1)»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր