211652_close_icon
views-count16676 դիտում article-date 22:18 15-01-2020

«Ուղղակի խայտառակություն»․ ինչո՞ւ է ՊՆ խոսնակը ստանձնել լրատվության դատավորի դերը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս էլ որերորդ անգամ անդրադառնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրատվական գործունեությանը։ Հասկանալի է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի պատասխանատուն փորձում է տքնաջանորեն ամեն ինչ անել իր գերատեսչության պաշտպանության համար, սակայն մեղմ ասած՝ չափն անցնում է ոչ առաջին անգամ։ Նախկինում ևս եղել են մի քանի դեպքեր, երբ հարգարժան Ա․ Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում հրապարակված նյութերի հավաստիությունը, ու թեև մի որոշ ժամանակ անց իրավապահ համակարգի տարբեր գերատեսչություններ պաշտոնապես հաստատել են լրատվության հավաստիությունը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը չի բարեհաճել ներողություն խնդրել իր արտահայտած մտքերի համար։ Հիմնականում Պաշտպանության նախարարության հանդեպ հարգանքից ելնելով՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը անուշադրության է մատնել Ա․ Հովհաննիսյանի՝ իբր ՀՀ զինված ուժերի անունը բարձր պահելու «տքնաջան փորձերը»։ Այսօր առավոտյան ևս, սակայն, Արծրուն Հովհաննիսյանը որոշեց անդրադառնալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակած մի լուրի, ըստ որի՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան գրառումը վերնագրել է «Ուղղակի խայտառակություն» և փորձել է բարոյախրատական դաս տալ մեր լրատվամիջոցին։ Բայց ի տխրություն Ա․ Հովհաննիսյանի՝ մի քանի ժամ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց մեր կայքի հրապարակած լուրը։ Հորդորում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հետայսու ավելի զուսպ լինել և չստանձնել լրատվության դատավորի դերը, մանավանդ որ դա չափազանց ծանր է պարոն Հովհաննիսյանի համար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի խմբագրություն

Նմանատիպ նյութեր