211652_close_icon
views-count2848 դիտում article-date 23:28 15-01-2020

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում Կոտայքում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, սառը զենքեր, թմրամիջոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է պայքարը զանազան ենթամշակութային երևույթների դեմ՝ հետևողականորեն և անզիջում։ Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով, Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի և Նաիրիի բաժիններ բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվեց ատրճանակ, ոմանց մոտ էլ տարբեր չափսի դանակներ։ Կանխարգելիչ միջոցառման ընթացքում ոստիկանության Հրազդանի, Կոտայքի և Նաիրիի բաժիններում արձանագրվեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մարզի մի քանի բնակիչ ոստիկանություն էին բերել տարբեր տեսակի հրացաններ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պայթուցիչներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր