3207 դիտում
22:09 15-01-2020
Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: «
Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումային քննարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել Է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
19211 դիտում
14:09 16-04-2018
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ նիստում միաձայն որոշեցին վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
16371 դիտում
10:25 30-04-2018
«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
2618 դիտում
11:52 30-10-2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը