211652_close_icon
views-count2814 դիտում article-date 21:43 15-01-2020

Հանրապետական զորակոչային հանձնաժողովների կազմը կհամալրվի

Ձմեռային զորակոչի շրջանակներում ստեղծված հանրապետական զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմում նոր ներկայացուցիչներ կներառվեն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում: Որոշման նախագծով նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ներառել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին (նախկինում՝ ՀՀ զինվորական կոմիսար), իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում՝ նյարդաբանի: Նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

Նմանատիպ նյութեր