211652_close_icon
views-count2243 դիտում article-date 17:59 15-01-2020

Տոկիո մեկնելու հույսերով

Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը: Աշխարհի 67 երկիր ներկայացնող շուրջ 1500 մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը: Ճամբարի մասնակիցները վերջին մարզումներն են անցկացնում և վաղը երեկոյան մեր թիմը կվերադառնա հայրենիք: Տանը ձյուդոիստները կշարունակեն նախապատրաստվել պատասխանտու մրցաշարերին: Հունվարի 25 –ին Թել Ավիվում, ապա ` փետրվարի 8-ին Փարիզում կմեկնարկեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Դրանք հաջորդաբար կանցկացվեն մինչև մայիսի 25 –ը ,երբ մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Տոկիո մեկնողների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում կընդգրկվեն 1-25 –րդ տեղերը զբաղեցնող վարպետները: Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / միավորների քանակով, իր քաշային կարգում, առայժմ 32 –րդ հորիզոնականում է: Նկարում ` Ֆ.Կարապետյանը

Նմանատիպ նյութեր