211652_close_icon
views-count68466 դիտում article-date 16:29 15-01-2020

Զինվորական կոմիսարիատի գլխավոր հանձնաժողովը արհամարհած ունի բժիշկների տված մի քանի եզրակացություններ. փորձում են առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային զորակոչել բանակ. հիվանդի հաշվին փորձում են ցուցանիշ ապահովել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակչուհի, 48-ամյա Էլմիրա Ալավերդյանը և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով ցանկանում է, որ իր ձայնը հասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տնային տնտեսուհի տիկին Էլմիրան ասում էր. «3 զավակ ունեմ, ամուսնուս հետ պահել մեծացրել ենք: Ավագ որդիս՝ Սուրենը, հայրենիքի պաշտպանության համար իր պարտքը կատարել է Արցախի Հանրապետությունում: Նույն ոգևորությամբ էլ պաստրաստվում էինք բանակ զորակոչել մեր կրտսեր որդուն՝ Վազգենին: Ինչպես կարգն է՝ 2018 թ.-ին զինվորական ծառայության մեկնելու ուղեգիրը ստանալուց հետո փոքր տղաս՝ Վազգենը, գնաց զինկոմիսարիատ, որտեղ անցավ անհրաժեշտ բժշկական հետազոտությունը, որտեղ բժիշկները հայտնաբերել են, որ նա սրտի հետ ունի խնդիրներ: Ըստ բժշկի տեղեկանքի ՝ սրտի արիթմիա, սինուսային հանգույցի կանգ: Դրանից հետո երեխային ուղեգիր են տվել, որպեսզի նա հետազոտում անցնի Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ճիշտն ասած, որպես ծնողներ, ուզում էինք, որ ոչ էլ գնա հետազոտման, այլ ինչպես բոլոր հայրենասեր երիտասարդներ, ինքը նույնպես մեկնի ծառայության, սակայն բժիշկները մեզ հետ զրույցում ասում էին, որ դա շատ լուրջ առողջական խնդիր է, ինչից հետո համաձայնվեցինք, որպեսզի երեխան բժշկական հետազոտություն անցնի իրենց նշված «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արդեն գալով Երևան, նշված բժշկական կենտրոնում երեխան հանձնեց անհրաժեշտ բոլոր անալիզները, հաջորդ օրը բժիշկները նորից երեխային կանչեցին հիվանդանոց, որպեսզի սրտի համար նրա մարմնի հատուկ մասում տեղադրեն հատուկ ապարատ՝ Հոլթեր: Բժիշկների հորդորով՝ այդ սարքը 24 ժամ մնաց երեխայի վրա, որից հետո հիվանդանոցից բժշիկները պատասխանը ուղարկել են Տավուշի մարզի զինկոմիսարիատ՝ տալով «սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում՝ սինուսային հազվասրտություն, արտահայտված բրադիարիթմիաներով, վերփորոքային ռիթմավարի միգրացիա, արտահայտված արիթմիաներ, RR= 2 RR, վերփորոքային 21 էքս/օր, փորոքային 3 էքս/օր, Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ պաշարում Iաստ,.անցումով, 2 արտ. I տիպ Վենկեբախ-Սամոյլովի պերիոդներով ըստ Հոլթեր մոնիթորինգի, Միտրալ փականի պրոլափս 3-4 մմ, միտրալ հետհոսք 1 աստ.: էխոկարդիոգրաֆիկ» ախտորոշում: Նշված տեղեկանքով մինչև երեխայի վերջնական բուժումը նրան պետք է օրենքով 10 ամիս տարեկետում տան, ինչը զինկոմիսարիատը տվել է: 1 տարի անց՝ հերթական հետազոտման նպատակով զինկոմիսարիատից երեխային նորից ուղարկել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հերթական հետազոտումն անցնելու համար: Բժշկական հանձնաժողովը նույն պատասխանը տվեց սրտի հետ կապված և նորից զինկոմիսարիատը 6 ամսով տարեկետում տվեց: Երեկ՝ հունվարի 14-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում երեխան 3-րդ անգամ արդեն անցել է կամիսիա (գենկամիսիա): Ի զարմանս մեզ՝ գենկամիսիայում գտնվող պաշտապնության ու առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները անձնական գործն առանց մանրակրկիթ ու հիմնավոր նայելուց հետո կարծիք են հայտնել ու որոշել, որ երեխան պիտանի է ծառայության: Մինչդեռ, հարգելի պարոն Ն. Փաշինյան, հարգելի պարոն Դ. Տոնոյան, մենք որպես ծնող բժիշկներից շատ ենք շահագրգռված, որ մեր տղան ծառայի բանակում ու բաց ճակատով, զինվորական գրքույկով վերադառնա տուն, սակայն մենք ուզում ենք, որ երեխայի առողջական խնդիրը լուծվի, նոր ինքը մեկնի ծառայության: Որպես մայր, պատկերացնո՞ւմ եք, թե ամեն օր գլուխս բարձին դնելիս ինչիպիսի ապրումներ եմ ունենալու, որ տղաս, ով սրտի հետ կապված խնդիրներ ունի, ամեն պահի կարող է լուրջ խնդրի առաջ կանգնել: Նորից ենք խնդրում՝ թե՛ մենք, թե՛ մեր տղան չենք խուսափում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց, սակայն խնդրում ենք ձեզ, որպեսզի իրերը կոչենք իրենց անուններով: Աստված չանի, եթե ծառայության ընթացքում երեխան սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունենա, դուք պատկերացնում եք, թե հանրության որոշ մարդիկ ինչպես կարձագանքեն: Որոշ մարդիկ էլ կսկսեն շահարկել, թե զորակոչիկը բանակում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, մինչդեռ այդ խնդիրները մինչև բանակ գնալն են ստեղծվել ու հիմա մենք խնդրում ենք, որպեսզի երեխայի բուժման հարցը լուծենք, նոր ինքը մեկնի բանակ: Ի դեպ՝ տեղեկացնում ենք, որ մեր մարզի զինկոմիսարիատին կցագրված բժիշկը եզրակացություն է տվել զինոմիսարիատին, որ Վազգեն Գյոզալյանը ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայությանը: Կից ներկայացնում ենք ձեզ բժիշկների տված այն եզրակացությունները, որպեսզի դուք նույնպես համոզվեք, որ երեխան ունի առողջական խնդիրներ: Տիկին Էլմիրան հայտնեց նաև, որ այսօր օգնության խնդրանքով դիմել են նաև պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի խորհրդական Գեղամ Հարությունյանին: «Մեր ընտանիքի կողմից ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գ. Հարությունյանին, ով ոչ միայն ընդունեց ու լսեց մեր խնդիրը, այլ հայտնեց, որ իրավիճակի մասին ինքը կծանոթանա և նրա խոսքից համոզվեցինք, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր