211652_close_icon
views-count1818 դիտում article-date 11:07 15-01-2020

Ուշադիր և սրտացավ լինենք շրջակա միջավայրի մաքրության համար․ Մերի Գալստյան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աղբի կառավարման խնդիրը տարիներ շարունակ մեր երկրի ամենահրատապ, բայց դեռևս հիմնարար լուծում չստացած հարցերից մեկն է մնում։ Իսկ արդյունավետ լուծումը աղբի տեսակավորումը և վերամշակումն է, որի անհրաժեշտության վերաբերյալ ժամանակակից աշխարհի զարգացած երկրներում երկրորդ կարծիք չկա։ Աղբի կառավարման հարցում լուրջ առանջընթաց գրանցելու հարցում հատուկ ուշադրություն է պետք դարձնել կրթական բաղադրիչին։ Ներկայումս կան մի շարք հասարակական նախաձեռնություններ, որոնք զբաղվում են աղբի տեսակավորման հարցերով՝ ֆինանսավորում ստանալով միջազգային դոնոր կազմակերպություններից։ «Մենք պետք է ուշադիր և սրտացավ լինենք մեր շրջակա միջավայրի մաքրության համար։ Շատ եմ կարևորում այս մշակույթի ձևավորվումը, երբ հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կդառնա մեր առօրյա գործունեության անբաժան մասը»,- ասում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը։ Նախքան աղբի վերամշակման գործարաններ կառուցելը նա անհրաժեշտ է համարում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա քաղաքային տարածքում և առաջին հերթին բազմաբնակարանային շենքերում աղբի տեսակավորման համար։ «Մենք հիմա չունենք նման հնարավորություն։ Այդ ամենը լուրջ ենթակառուցվածքների, մեծ ծախսերի և շինարարական միջամտությունների անհրաժեշտություն է ենթադրում։ Երբ ունենանք ռազմավարությունը, ապա դրան կհաջորդեն կոնկրետ քայլերը՝ կապված ենթակառուցվածքների ստեղծման հետ»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր