211652_close_icon
views-count1958 դիտում article-date 09:51 15-01-2020

Կադրային փոփոխություններ են սպասվում նաև ՀՀ կրթության տեսչական մարմնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի կրթության տեսչական մարմնում, որտեղ վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր, փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես աշխատանքից ազատվելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Նա արդեն դիմում է գրել, որն այսօր թերևս կստորագրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանը համալրելու է հակահեղափոխականների թիմը։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու այդ թիմին պատկանող մեդիաոլորտում։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներորդին է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր