211652_close_icon
views-count5948 դիտում article-date 09:25 15-01-2020

ԱԱԾ-ում և ոստիկանությունում նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել ԱԱԾ-ում և ոստիկանությունում։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությանը սպասարկող քաղհասարակության սեկտորը տարբեր առիթներով այնքան առաջ է քաշել յուստրացիայի և թափանցիկ գործունեության թեման՝ շարունակ պնդելով այն թեզը, թե չեն վստահում այս երկու ուժային համակարգերին, որ իշխանությունները ձեռնամուխ են լինելու նման քայլերի։ Մեր աղբյուրների պնդմամբ, թեման առավել ակտուալ է դարձել վերջին օրերի զարգացումներից հետո՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առնչվող աղմուկի հետ: Պատահական չէ, որ վերջին օրերին հայտնի հոդվածի հետ կապված՝ քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ շրջանակներ խիստ ոգևորվել էին ու նորից քննարկումներ սկսել այս թեմայով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր