211652_close_icon
views-count2317 դիտում article-date 22:10 14-01-2020

Հայաստանում ծնունդների թվի անկումը նվազում է. նախարարն ակնկալում է ծնելիության աճ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է Հայաստանում ծնունդների թվի անկման նվազում և կանխատեսում է ծնելիության ավելացում: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1001373.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը բարձրացնում է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնության որակը, որը նույնպես կարող է նպաստել ծնելիության ավելացմանը: «2019 թվականին 2018 թվականի համեմատ ունենք ծնելիության անկման մի փոքր նվազում. Կարող եմ ասել, որ ծնելիության անկման տեմպը ավելի ցածր է: 2018 թվականին 2017 համեմատ եղել է 1000-ով պակաս ծնունդ, 2019 թվականին 2018 թվականի համեմատ 700-ով պակաս ծնունդ: Այսինքն` եթե տենդենցը այսպես գնա, ունենալու ենք զրոյական մակարդակ, ծնունդների թիվը հավասարվելու է նախորդ տարվա ծնունդների թվին և ունենալու ենք աճ: Ծնելիությունն ավելանում է, և հետևաբար դեմոգրաֆիկ իրավիճակը շտկվելու մեծ շանսեր ունի»,- եզրափակեց Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր