211652_close_icon
views-count1643 դիտում article-date 22:10 14-01-2020

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ: Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը: «Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր