211652_close_icon
views-count2175 դիտում article-date 22:56 14-01-2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է քաղաքացիներին. Ժամկետը մինչեւ հունվարի 31-ն է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ եւ նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին եւ շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձեւաթղթում մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին եւ թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետեւել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Միաժամանակ հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռեւս գտնվում է գործարկման փուլում»:

Նմանատիպ նյութեր