211652_close_icon
views-count6483 դիտում article-date 22:49 14-01-2020

Արտաշատի և Մասիսի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 և 39 տարեկան երկու բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները սալիկներն ու խողովակները գողացել են Երևան-Երասխ ճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում կառուցված կամրջի տակից։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր