211652_close_icon
views-count1044 դիտում article-date 13:12 14-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 4, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու` 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության ու վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր