211652_close_icon
views-count2623 դիտում article-date 16:08 14-01-2020

Վարչապետի միջամտությամբ կփոխվի՞ խայտառակ ԽԾԲ-ական հանձնաժողովը. ՀՊՏՀ ուսանողներ

Եվ այսպես՝ այն բանից հետո, երբ մենք, իսկ այնուհետև նաև մամուլը հանրությանը ներկայացրինք, թե ինչպիսի ակնհայտ ԽԾԲ-ական կապերով հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի վերջիններս ինչ-որ կերպ փորձեն լղոզված ձևակերպումների միջոցով լուծել Դիանա Գալոյանի՝ բառացի և բոլորին տեսանելի «copy paste»-ները թաքցնելու անլուծելի խնդիրը, մեզ տարբեր աղբյուրներից տեղեկացնում են, որ հանձնաժողովի խայտառակ հովանավորչական կազմի մասին լուրը հասել է երկրի բարձրագույն ղեկավարությանը, որից հետո որոշում է կայացվել վերացնել այդ խայտառակությունը, փոխել հանձնաժողովը և ներկայացնել նոր եզրակացություն: Հանձնաժողովը փոխելու և նոր հանձնաժողովի կազմի մասին տեղեկությունը ճշտելու նպատակով արդեն իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել ենք նախարարությանը, և պատասխանի վերջնաժամկետը հունվարի 15-ն է: Սակայն քանի դեռ երկու օր ունենք, և տեղեկությունը հաստատված չէ, այս պահին կասենք հետևյալը. կա ընդամենը 2 հնարավոր տարբերակ՝ 1. տեղեկությունը ճիշտ է, և մենք շատ ուշադիր կհետևենք նոր հանձնաժողովի անդամներին ու նրանց աշխատանքին, 2. տեղեկությունը սխալ է, Դ. Գալոյանի մտերիմները այնուամենայնիվ այսքանից հետո մահապարտի պես կհամարձակվեն տալ այդ լղոզված եզրակացությունը, որից հետո մենք եզրակացության ստահոդ տեքստը մեծածավալ «copy paste»-ների փաթեթի (forqualityeducation.wordpress.com) հետ համադրելով շարունակաբար կտարածենք լրատվական բոլոր ուղղություններով, որպեսզի ՀՀ-ում չմնա գեթ մեկ քաղաքացի, որը չիմանա, թե ինչ խայտառակություն է տեղի ունեցել՝ անուն առ անուն: Զուգահեռաբար մինչև վերջ կպահանջենք առերես հանդիպում երկրի վարչապետի հետ և միասին կընթերցենք մի քանի պարբերություն Դ. Գալոյանի դոկտորականից, ինչպես նաև Բլոգնյուզից և կուրսային աշխատանքներից: Վստահ ենք՝ նա մեզ շատ շուտ կընդհատի: Անհամբեր սպասում ենք երկու տարբերակներից որևէ մեկին: Շնորհավոր Հին Նոր տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր