211652_close_icon
views-count3608 դիտում article-date 10:14 14-01-2020

Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ կանխարգելել է մերկասառույցը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հունվարի 11-ին մայրաքաղաքի մի քանի վայրերում առաջին անգամ փորձնական կիրառել է ձյան հետևանքով մերկասառույցի առաջացման կանխարգելիչ աշխատանքներ։ Աղ ու ավազը նախօրոք է ցանվել՝ ձյունը տեղալուց ժամեր առաջ: Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երեկվա առատ ձնից առաջ աղով և ավազով են մշակվել Արաբկիր, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե այսուհետ բոլոր վարչական շրջաններո՞ւմ են նման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվելու: Վերջինս նշեց, որ աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կարապետյանի խոսքով՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաև քաղաքացիները: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հայտնում են, որ առավոտյան փողոցները զարմանալի մաքուր են եղել և հեշտ անցանելի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր