211652_close_icon
views-count5113 դիտում article-date 23:15 13-01-2020

Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել. Ավետիք Իշխանյան

Հիշատակելով Պարույր Սևակի «ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ…» տողը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։ «Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։ Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ), -Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։ -Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։ -Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։ -Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։ -Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։ Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)», գրել է Ա.Իշխանյանը:

Նմանատիպ նյութեր