211652_close_icon
views-count4722 դիտում article-date 20:54 13-01-2020

Թուրքիայի հավաքականի լավագույն ռմբարկուն ԱՄՆ-ում տաքսի է վարում՝ Էրդողանի կողմից հետապնդումների պատճառով

Թուրքիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հաքան Շուքյուրը (51 գոլ) պատմել է, թե ինչու է արռտագաղթել ԱՄՆ: Շուքյուրը Կալիֆորնիա է տեղափոխվել 2015 թվականին: Նրան մեղադրանք էին ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին սոցցացներում վիրավորելու համար, իսկ ավելի շուտ կալանքի սանկցիա էին տվել՝ հեղաշրջմանն առնչություն ունենալու համար: Այժմ Շուքյուրը ԱՄՆ-ում Uber-ի տաքսի է վարում: «Ես ոչինչ չունեմ: Էրդողանն ինձանից ամեն ինչ խլել է. իմ ազատության իրավունքը, կարծիքի իրավունքը, խոսքի ազատությունը, աշխատանքը: Ինձ կուսակցություն հրավիրեցին 2011-ին, որպեսզի օգտվեն իմ հեղինակությունից: 2013-ին ես դուրս եկա կուսակցությունից: Դրանից հետո սկսվեց. կնոջս խանութը քարկոծեցին, երեխաներին փողոցում հետապնդում էին: Իմ ամեն խոսքից հետո ինձ սպառնում էին: Երբ ես հեռացա, նրաք ձերբակալեցին հորս: Եվ բռնագրավեցին իմ ամբողջ ունեցվածքս: Հիմա ամեն ինչ բարդ է: Բոլոր նրանք, ովքեր ինձ հետ ինչ-որ կապ ունեն, ֆինանսական խնդիրներ ունեն», ասել է Շուքյուրը: Ներկայումս Շուքյուրը ոստիկանական անձեռմխելիության իրավունք ունի և գտնվում է ՀԴԲ-ի հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր