211652_close_icon
views-count5394 դիտում article-date 17:34 13-01-2020

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին: Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել: Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Անձանց առողջական վիճակի վերաբերյալ ունեցած կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է այդ զորակոչիկներին կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել: Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկությունները, գանգատներն ու մտահոգությունները՝ ՀՀ զինվորական դատախազը զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավելուն ուղղված իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին: Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը գնահատելով բավարար՝ այցի վերջում Վահե Հարությունյանը բարի և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր