211652_close_icon
views-count531301 դիտում article-date 17:04 13-01-2020

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ժողովրդին հայտնի «Թասի ոլորաններում» ճանապարհային ոստիկանները, երբեմն վայր ընկնելով, բահերով մաքրում են ճանապարհը մերկասառույցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ուժեղ սառնամանիքի պայաններում բահերով Սյունիքի մարզի Որոտանի՝ ժողորդին հայտնի «Թասի ոլորաններում» մաքրում են ոլորաններում առաջացած մերկասառույցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոլորանների գրեթե մի քանի կիլոմետրանոց հատված պատված է մերկասառույցով, թեպետ Գորիսի ճանշինը ճանապարհին լցրել է աղ ու ավազ, սակայն մի պահ առաջացած բուքը իր սև գործն է արել ու հիմա ճանապարհային ոստիկանները, երբեմն նույնիսկ սայթաքելով, մաքրում են ճանապարհը, որպեսզի տրանսպորտային միջոցները անվտանգ երթևեկեն: Որոշ տրանսպորտային միջոցներ, ցավոք, չունեն անվտանգության շղթաներ ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բեռնատարների վարորդներին, որ նման պայմաններում երթևեկեն բացառապես անվտանգության շղթաները անվահեծաններին կապած: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր