211652_close_icon
views-count1861 դիտում article-date 17:13 13-01-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը և «ԲՄՎ-ի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտնոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձորի Համբարձումյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով է տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 10-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 43-ամյա վարորդը շտապօգնության բրիգադի կողմից տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 00.50-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաններ, որոնցից մեկի 37-ամյա ուղևորուհին շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված չորս «Մերսեդեսներին». «ՎԱԶ-21214-ի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում՝ Փշատավան-Արմավիր երթուղային ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու պատճառով սրահում ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Կապանի Շահումյան փողոցում «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս բախվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի. «Պեժոյի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճափեզրի պատին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 13.55-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 63-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 32-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն են ցույց տվել 33-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ հունվարի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրի քարին, ինչի հետևանքով ինքը ստացել է նշված վնասվածքը: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 30 մ գլորվել հաջորդ ոլորանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա ցանկապատին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 117-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի կարգավորիչ կայանին. 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր