211652_close_icon
views-count2323 դիտում article-date 15:39 13-01-2020

Անդրես Ինյեստան քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեյի հնարավոր պաշտոնանկությանը: ««Բարսելոնայի» քայլերը որոշ չափով վանում են: Պետք է հարգել սեփական գործող մարզչին: Այն, ինչ այժմ արվում է, ակումբին ամենաշատն է վնասելու: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա իմ համար «Բարսան» նախկինի պես տարբերվում է մնացածներից: Նրանց մասին ինձ դժվար է վատ արտահայտվել, քանի որ գիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ: Վերջին երկու խաղը չստացվեցին (Լա-Լիգայում «Էսպանյոլի» հետ՝ 2:2, Իսպանիայի Սուպերգավաթում «Ատլետիկոյի» հետ՝ 2:3), բայց դա ոչինչ չի նշանակում: «Բարսելոնան» շարունակում է ամեն տարի պայքարել բոլոր տիտղոսների համար: Նա, ով բոլորից ավելի լավ գիտի, թե արդյոք պատրաստ է գլխավորել «Բարսելոնան», թե՝ ոչ, դա Չավին է: Կումանն ու Չավին եղել են «Բարսայում»: Մեկն ավելի փորձառու է, բայց դա էական նշանակություն չունի», ասել է Ինյեստան:

Նմանատիպ նյութեր