211652_close_icon
views-count2857 դիտում article-date 15:16 13-01-2020

Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի խոսքը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածներն ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։ Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունն այդ անվտանգության երաշխավորն է»։

Նմանատիպ նյութեր