211652_close_icon
views-count1883 դիտում article-date 13:46 13-01-2020

2019-ին ՊԵԿ-ում պարգերավճարները կազմել են 5,8 մլրդ դրամ, սակայն կադրերի արտահոսք եղել է. ՊԵԿ նախագահը թվեր բերեց

ՊԵԿ-ում 2019 թվականին պարգեւավճարներն ավելացել են 800 մլն դրամով, միեւնույն ժամանակ 967 հոգի ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գրում է [url=https://news.am/arm/news/554156.html?fbclid=IwAR0TB9oB33HIpDgT7HcKaNyi9-8GiyxbgPpFIlnvU04DpL56WaPXTDD5cKw]News.am[/url]-ը: Դիտարկմանը, թե այդ ինչպես է պատահել, որ 2019 թվականին ՊԵԿ-ում պարգեւավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդ դրամի փոխարեն, սակայն աղմուկն ավելի քիչ , Դավիթ Անանյանն ասաց, որ դա նաեւ պատճառով է, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարության որդեգրած քաղաքականությունը։ «Մենք հանրության հետ երկխոսելու եւ մարդկանց որոշակի մտքեր հայտնելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության շրջանում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի, եւ լավ տեղ չի տանում։ Մենք կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա գոնե մասնավոր հատվածի միեւնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Ինչ վերաբերում է հարկային մարմնում պարգեւավճարներին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետների արտահոսք չլինի. «Կադրերի արտահոսք եղել է, 2019 թվականին ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից, մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում։ Հեն ենք ընդունել 600-ից մի փոքր պակաս աշխատակից։ Մոտ 360-380 ահստիք օպտիմիզացիա ենք արել, բայց նաեւ սերնդափոխություն ենք կարողացել անել: Բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, ունեցել ենք փորձառու աշխատողներից ազատման դիմում, որոնք աշխատանքի են անցել մասնավոր հատվածում», - ասաց ՊԵԿ նախագահը: «Այն անձը, որ որոշումներ կայացնելու շրջանակ ունի, նա պետք է ունենա այնպիսի վաստակ, որ միայն մտածի ճիշտ որոշումներ կայացնելու մասին: Որպեսզի մարդը որեւէ կոռուպցիոն մեխանիզմի մասին չմտածի, էլ ուր մնաց չթաթախվի, նա պետք է ունենք միջին վիճակագրական արժեքային համակարգ եւ երոշակի վաստակի չափ, որը կօժանդակի, որ այդ արժեքային համակարգը չտուժի: Մենք չպետք է այնքան մեծ եկամուտներ վաստակենք, որ լինի սոցիալական բում, բայց պետք է ունենանք գոնե այնպիսի եկամուտների համակարգ, որ մեր մասնագետները լինեն մրցունակ»,-ասաց Անանյանը:

Նմանատիպ նյութեր