211652_close_icon
views-count46102 դիտում article-date 14:08 13-01-2020

Արարատի մարզում 23–ամյա վարորդը Mercedes–ով անհայտ հանգամանքներում հայտնվել է դաշտում. վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Օհանյանը իր վարած Mercedes E320 մակնիշի 36 FM 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հսրությունյանի գլխավորությամբ: Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Պաշտպանության նախարարության զինծառայողները: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է ՃՈ ծառայությունից և հայտնել է նաև, որ վթարի հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը կատարել է ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր