1064 դիտում
11:50 13-01-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը աչքի վիրահատության է ենթարկվել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։
Ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու հարցում:
Բողոքի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Քրեակատարողական ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն դատապարտյալի վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու համար: Արդյունքում դատապարտյալը ենթարկվել է աչքի վիրահատության։
Հետվիրահատական շրջանում քաղաքացու առողջական վիճակը ևս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հետվիրահատական շրջանում դատապարտյալը երկու անգամ տեղափոխվել է կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու և հետազոտությունների ենթարկվելու նպատակով, գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
13:10 25-02-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության
994 դիտում
18:03 01-11-2018
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է անվճար վիրահատության
1708 դիտում
14:44 05-09-2018
Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է անվճար վիրահատության
Այս բաժնից
658 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
484 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
601 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ