211652_close_icon
views-count3795 դիտում article-date 09:30 13-01-2020

Ուրախ եմ, որ Միքայելի հետ հանդիպումն այսպիսի ընթացք ստացավ. վարչապետը՝ 14-ամյա ֆերմերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ: Իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի»: Այսպիսի գրառում է ֆեյսբուքյան իր էջում թողել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 14-ամյա գյումրեցի ճագարաբույծ Միքայել Սարգսյանի գրանցած հաջողություններին: «Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց: Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»,-գրել է վարչապետը: Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ`2019–ի ապրիլին, Նիկոլ Փաշինյանի՝ Գկումրի կատարած այցի ժամանակ Միքայելը խոստացել էր սեփական ուժերով մաքրել Գյումրու Ավտոկայան թաղամասի կեղտոտ տարածքը, որն անգամ իր թաղամասն էլ չէր, փոխարենը խնդրելով հանդիպում վարչապետի հետ: Միքայելն ընկեներների հետ մեծ դժվարությամբ մաքրել էր տարածքը, 90 պարկ աղբ տեղափոխել, լուսանկարել եւ ուղարկել վարչապետի օգնականին: Խոստացված հանդիպումն էլ չէր ուշացել: Որոշ ժամանակ անց ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեսանյութ էր պատրաստել փոքրիկ ֆերմերի հաջողությունների մասին: Նա դասերից հետո խնամում, կերակրում էր իր 8 հատուկ ցեղատեսակի ճագարներին, որոնց գոմաղբից պատրաստվում է պարարտանյութ ստանալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր