211652_close_icon
views-count22442 դիտում article-date 20:29 12-01-2020

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն այցելեց հրդեհից տուժած հանրակացարանի բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը,համայնքի ղեկավարի գլխ. խորհրդական Արտյոմ Գրիգորյանը այցելել են նախորդ օրը հրդեհված Ուսանողական թաղանասի հանրակացարան,տեղում արդեն աշխատանքներ իրականացնող բաժնի պետ Բենիկ Նազարյանի հետ շրջայց են կատարել դեպքի վայրում,ծանոթացել են տիրող իրավիճակին։ Համայնքի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ հանրակացարանի բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ,զրուցել է բնակիչների հետ։ Այս պահին բոլոր տուժած բնակիչներն ապահովված են կացարանով,երեկ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Բնակիչների և անձամբ իր անունից համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեպքի օրը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած Աին աշխատակիցներին,շտապ օգնությանն ու ոստիկանությանը՝ օպերատիվ արձագանքման և պրոֆեսիոնալ գործելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/10/1144679/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունվարի 10-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/10/1144679/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը 9-11-ից օպերատիվորեն փոխանցվել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել էր հրշեջ-փրկարարական խումբը 3 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղքով։ Օպերատվորեն ժամանել էին նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի մի քանի շտապօգնության բրիգադներ։ Հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել էին 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը ծխահարվել էին։ Շենքը, որն օգտագործվում է որպես հանրակացարան, 4-րդ հարկից էր կրակը բռնկվել։ Լոռու մարզի հրշեջ-փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ, Փրկարար Ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիլյանի գլխավորությամբ վերահսկել են իրավիճակը, կրակի տարածումը կանխել են ու կատարել են աշխատանքներ՝ այն ամբողջովին մարելու ուղղությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նաև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներ։ Տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր