211652_close_icon
views-count3279 դիտում article-date 22:15 12-01-2020

Վարդ Սիմոնյան. Մարդու սիրտ է խառնում էս մեդիաբազարներից

Լրագրող Վարդ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/vard.simonyan.9/posts/2892531467437478]էջում[/url] գրել է. «Մարդու սիրտ է խառնում էս մեդիաբազարներից. որտեղից ուր գլորեցին այն մեդիան, որի ազատության և պրոֆեսիոնալիզմի համար մենք զոհեցինք ամենաարժեքավորը՝ մեր իդեալները, ժամանակն ու առողջությունը։ Մարդ գետինն է մտնում, երբ մի պահ ձեռքը տանում է դեպի հեռուստատեսային վահանակը. այսպիսի տգետ, հասարակությանը բիոմասսայի վերածող բովանդակություն իսկի Սուլթան Համիդը չէր բաշարի գլուխ բերել։ Այդ կայքերի տերերը, ոնց որ Ծերեթելի փողոցում են քաստինգ արել և գտել առանձին կայքերի գլխավոր խմբագիրներին։ Կարծես, առանձին բծախնդրությամբ ընտրել են այնպիսի պչրուհիների, որոնք մատղաշ լրագրողների թարմ մսով հարեմ-տապաններ կսարքեն ու կփռեն իրենց տերերի ոտքերի տակ։ Եթե ժամ առաջ սխոդկաների սիրահար այս լաչառակույտը՝ Տեցի կրուգի վերածված այս «մեդիան», օրենքի ծանր ապտակներով ուշքի չբերվի, ապա, դրանց արտանետած տոքսիկ գազերից մեր հասարակությունը շուտով խեղդամահ կլինի։ Մի մոռացեք, որ գրագետ մեդիան հասարակություն է ստեղծում, իսկ տգետ մեդիան՝ փալաս է սարքում անգամ ամենաառողջ հասարակությանը»:

Նմանատիպ նյութեր