211652_close_icon
views-count4640 դիտում article-date 18:38 12-01-2020

Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի: 354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են: Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր֊պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք: Հետևաբար -Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու… -Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա…. -Մնացածը հերթով ,կարգով… -Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր