211652_close_icon
views-count2927 դիտում article-date 19:14 12-01-2020

Չավի. Պատրաստ եմ գլխավորել «Բարսելոնան»

Կատարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է «Բարսելոնայում» աշխատելու հեռանկարներին: «Երբ մարզիչ կարիերան էի սկսում, պատրաստ էլ գլխավորել «Ալ-Սադը»: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ինչո՞ւ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի: Ես գործող պայմանագիր ունեմ: Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի, բայց ես պատրաստ եմ», ասել է Չավին: Նշենք, որ «Ալ-Սադի» մարզական տնօրեն Մոհամեդ Գոլյամը հաստատել էր, որ Չավին բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ: «Այո, «Բարսելոնան» և Չավին ինտենսիվ բանակցություններ են վարում: Մենք նրան հաջողություն ենք մաղթում, ինչպիսի որոշում էլ նա կայացնի: Վերջին խոսքը Չավին պետք է ասի, մենք սպասում ենք: Առայժմ նա մեր մարզիչն է», ասել էր Գոլյամը:

Նմանատիպ նյութեր