211652_close_icon
views-count2208 դիտում article-date 16:20 12-01-2020

«Տասնհինգ կիլոմետրը հոգս է եւ նկատելի ծախս ». Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանին

ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=779817782517576&id=100014680840236]էջում [/url]գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ ««ԵՐԿԱԹՅԱ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «հիմնավոր» բացատրություն տվեց Մարալիկի ծննդատան փակման կապակցությամբ․ «Մենք որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում, որովհետեւ միեւնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնի: Օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի բժշկական կենտրոնն է, որը տասնհինգ կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երեւանը»,- հայտնեց նախարարը («Առավոտ»): Իսկապես, ի՜նչ է որ տասնհինգ կիլոմետրը ՀՀ «հպարտ» քաղաքացիների համար։ Ամեն հղի կին մինչ ծննդաբերելը քանի՞ անգամ պետք է տաքսիով Մարալիկից մեկնի Արթիկ եւ վերադառնա։ Արթիկի ծննդատանը մի քանի օր, ծննդաբերելուց հետո, հարազատների տաքսիով այցելությունները եթե նույնպես հաշվենք, ապա մի քանի տասնյակ հազար, եթե ոչ ավելի դրամ ծախսերն ըստ նախարարի, հավանաբար մեծ գումարներ չեն։ Հարգելի պարոն նախարար, ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր